Մարիամ Հակոբյան
Ես Մարիամ Հակոբյանն եմ։ Ծնվել եմ Երևանում, իսկ կյանքի մեծ մասն ապրել եմ Շվեդիայի Ուփսալա քաղաքում, որտեղ ներկայումս բնակվում եմ։
Մասնագիտանում եմ բնապահպանության և կայունության կառավարման ոլորտում՝ շինարարության բնագավառում։
Վերջերս հիմնադրել եմ «Ուփսալայի հայկական համայնք» նախաձեռնությունը, որի նպատակն է համախմբել Ուփսալայում բնակվող հայերին, պահպանել հայկական մշակույթը և ամրապնդել տեղական կապերը։ Կանոնավոր կերպով կազմակերպում ենք հանդիպումներ և միջոցառումներ՝ ամրապնդելով Ուփսալայում և հարակից բնակավայրերում բնակվող հայերի միջև կապերը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ նպաստել Շվեդիայում բնակվող հայ երիտասարդների՝ իրենց արմատների հետ կապի ամրապնդմանը, խթանել Հայաստան–Սփյուռք համագործակցությունը և ոգեշնչել երիտասարդներին ակտիվ դեր ունենալ Հայաստանի զարգացման գործում։