Նվարդ Թէրզեան
Ես Նվարդ Թէրզեանն եմ։ Մեծացել եմ Կանադայում և ներկայումս բնակվում եմ Տորոնտոյում։
Մասնագիտական կրթությունս ստացել եմ կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում և ներկայումս շարունակում եմ ուսումնառությունս՝ որպես ասպիրանտ։
Մասնագիտական գործունեությունս ծավալում եմ ակադեմիական և հետազոտական ոլորտներում։ Ներկայումս դասավանդում եմ ՄաքՄասթեր համալսարանում (McMaster University) և հետազոտական աշխատանք եմ իրականացնում կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում։ Իմ գործունեությունը համադրում է առողջապահությունը, գիտությունը, կրթությունն ու նորարարությունը։ Մեծ կարևորություն եմ տալիս նաև երիտասարդների մենթորությանը և STEM ոլորտներում նրանց համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Վերջին երեք տարիների ընթացքում եղել եմ Տորոնտոյի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների կառույցի ղեկավար կազմի անդամ՝ ղեկավարելով համայնքային կապերի ամրապնդման, մասնագիտական շփումների զարգացման և Հայաստանի հետ կապերի խորացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
Հայկական ժառանգությունն իմ ինքնության կարևոր մասն է, և համայնքային գործունեության միջոցով ձգտում եմ պահպանել ու զարգացնել այդ կապը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ համադրել համայնքային առաջնորդության, ակադեմիական և կրթական ոլորտներում ձեռք բերած փորձս՝ Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր և բովանդակալից կապերի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու համար։ Նպատակ ունեմ նաև ամրապնդել հայ երիտասարդների, ուսանողների և մասնագետների միջև կապերը՝ ստեղծելով երկարաժամկետ համագործակցության, մասնագիտական զարգացման և փոխադարձ աճի նոր հնարավորություններ։