Վերոնիկա Չատինյան
Բարև: Իմ անունն է Վիրոնիկա Չատինյան, վերջին մեկ ու կես տարին ապրում եմ Կրասնոդարում, տեղափոխվել եմ, քանի որ հարազատներս են այնտեղ ապրում։
Մինչ այդ ապրել և աշխատել եմ Մոսկվայում։ Ավարտել եմ Մոսկվայի անտառի պետական համալսարանը՝ որպես այգիների և լանդշաֆտների շինարարության մասնագետ։
Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի Միտիշչիի մասնաճյուղում ստացել եմ երկրորդ մասնագիտությունս՝ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության ոլորտում։ Աշխատել եմ ճարտարապետության տարբեր ոլորտներում՝ ընդհում մինչև արտադրությունների պրոյեկտավորում, մշակել և նախագծել եմ տարբեր բաժիններ (ջեռուցում, հրդեհաշիջում, տեսահսկում, օդափոխում, ջրամատակարարում)։
Ամենից շատ սիրում եմ իմ մասնագիտությունը՝ լանդշաֆտային ճարտարապետությունը։ Առաջին աշխատանքային վայրս եղել է Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգին։
Դրան զուգահեռ՝ մասնավոր ընկերություններում աշխատել եմ որպես լանդշաֆտային ճարտարապետ։
Այս պահին աշխատում եմ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և լանդշաֆտային ճարտարապետության բաժնում։