Լիլիթ Բեգլարյան
Ծնվել եմ Կապանում: 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել ենք Օդեսա:
Ավարտել եմ Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: Փորձել եմ գիտական հոդվածներով Ուկրաինայում ներկայացնել հայկական հարցերը:
Որպես իրավաբան իմ կարիերան սկսել եմ 21 տարեկանում և կրտսեր աշխատակցից դարձել եմ իրավաբանական ընկերության տնօրեն: Այսօր ես «Привилегия» իրավաբանական ընկերության գործընկերն եմ, որն ընդգրկված է Ուկրաինայում, Էստոնիայում և Ինդոնեզիայում գրասենյակներ ունեցող խոշոր հոլդինգի մեջ: Որպես իրավաբան՝ մասնագիտացած եմ բիզնեսի և ներդրումների պաշտպանության գործում:
Հայկական բիզնես ակումբի գործադիր տնօրենն եմ:
Արցախյան պատերազմի ընթացքում ձևավորել եմ համակիրների խումբ, որոնց հետ միասին Օդեսայում նեկայացրել ենք Արցախյան հարցի քաղաքական և իրավական կողմերը: Նաև անցկացրել եմ երեք բարեգործական հավաք:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ նպատակ ունեմ առաջ տանել Հայաստանի շահերը, ամրապնդել հայրենիքի և Ուկրաինայի հայ համայնքի կապերը, ինչպես նաև բարելավել հայ և ուրկաինացի երիտասարդների համագործակցությունը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը