Արին Գապասագալեան

Ողջույն, ես Արին Գապասագալեանն եմ Լիբանանից՝ Բեյրութից:
Լիբանանի համալսարանում ստացել եմ զբոսաշրջության կառավարման մագիստրոսի կոչում: Իմ մագիստրոսական աշխատանքը վերաբերում էր Լիբանանում հայկական զբոսաշրջության փորձին (էթնիկ կամ համայնքային զբոսաշրջություն):
Ավելի քան 7 տարվա փորձ ունեմ զբոսաշրջության ոլորտում: Նաև «Հայերը Լիբանանում» ֆեյսբուքյան էջի համահիմնադիրն ու բովանդակության ստեղծողն եմ։
Որպես «իԳործ»-ական՝ ներկայումս աշխատում եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունում՝ որպես էկոտուրիզմի մասնագետ:
Ազատ ժամանակ սիրում եմ պինգ-պոնգ խաղալ։