Սիսիան Պօղոսեան

Ծնվել եմ Իրանում և 12 տարեկանում տեղափոխվել եմ Կանադա՝ Տորոնտո:
Ունեմ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան մարքեթինգ և կազմակերպությունների վարքագծերի մասնագիտացմամբ: Իմ կարիերայի մեծ մասն անցկացրել եմ տեխնիկայի սպառման ոլորտում, հիմնականում արտադրանքի կառավարման և շուկայավարման ուղղությամբ: 2019 թվականին թողեցի իմ կորպորատիվ աշխատանքը և որոշեցի ճանապարհորդել և աշխատել Հայաստանում։ Հայաստան այցելեցի «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով և աշխատեցի Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քանի որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատել եմ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում: Այս կառույցը աջակցում է բարձրացնել Հայաստանի վարկանիշը համաշխարհային ասպարեզում՝ որպես զբոսաշրջային վայր: Իմ նպատակն է ցուցադրել այն գեղեցիկ, իսկական և գրավիչ երկիրը, որը մենք բոլորս այժմ անվանում ենք տուն:
*Սիսիան Պօղոսեանը 2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: