Հայկ Հովհաննիսյան
Ես Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների մագիստրոս եմ, նաև արժանացել եմ «ՌՊՀՀ 2019 թ. լավագույն շրջանավարտ» մրցանակին հետազոտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար։ Մասնակցել եմ Իսրայելում, Պաղեստինում և Մարոկկոյում արաբերեն լեզվի ուսուցման միջազգային ստաժավորման։ Սովորել եմ քրդերեն և Քուրդիստանի պատմություն Մոսկվայի քրդական համայնքային տանը (Մալա Քուրդա)։ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում (ВШЭ) իսլամական ֆունդամենտալիզմի ուսումնասիրման դասընթացներ եմ անցել։ Հանդիսանում եմ «Հայկական երիտասարդական պատմական միության» (МАИС) ղեկավարներից մեկը: Նաև մասնագիտական մեծ փորձ եմ ձեռք բերել «Globe-Travel» տուրիստական գործակալությունում աշխատելիս, այցելել եմ ավելի քան 20 երկիր։ Ղեկավարել եմ «Մոսկվայի ուսանողներ» (“Студенты Москвы”) հասարակական կազմակերպության ազգամիջյան հարաբերությունների վարչությունը։ 2020 փետրվարից աշխատել եմ ՀՀ ազգային ժողովում՝ սկզբում արտաքին կապերի վարչությունում, ապա որպես պատգամավորի օգնական։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում՝ որպես հետխորհրդային երկրների ռուսախոս հայ համայնքների գծով մասնագետ։