Սոնա Ջուհարյան

Ես Սոնա Ջուհարյանն եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանում ստացել եմ բակալավրի աստիճան կառուցվածքային ճարտարագիտության ոլորտում:
Մասնավոր կազմակերպությունում և Կալիֆորնիայի տրանսպորտի վարչությունում աշխատել եմ որպես որակի ապահովման և ճանապարհաշինության ինժեներ:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության ակտիվ անդամ եմ և կամավորական հիմունքներով աջակցում եմ ամենամյա գիտական օլիմպիադաների, գիտաժողովների և աշխատաժողովների կազմակերպմանը: