Սևան Գալամազեան
Ես Սևան Գալամազեանն եմ։ Իրավախորհրդատու եմ Լիոնից՝ Ֆրանսիայից: Մագիստրոսի կոչում ունեմ միջազգային հարաբերությունների և անվտանգության պաշտպանության ոլորտում և երկրորդ ասպիրանտուրաս ավարտել եմ մարդու իրավունքների ոլորտում:
Միշտ ցանկացել եմ իմ փորձն ու հմտություններն օգտագործել Հայաստանում: Այսպիսով, 2019-ին ես որոշ ժամանակ անցկացրեցի այստեղ՝ աշխատելով Հայաստանի գյուղական վայրերում կրթության հասանելիության ուղղությամբ «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի շրջանակներում:
Ավելի ուշ միացա «Դեպի Հայք» կազմակերպությանը և աշխատեցի «Human Rights House Yerevan»-ի և «Article 3» ՀԿ-ների հետ:
2020 թվականին աշխատել եմ նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում:
Որպես «իԳործ»-ի փորձագետ՝ այժմ աշխատում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ երեխաների իրավունքների վարչությունում։
Ազատ ժամանակ սիրում եմ երգել և բոքսով զբաղվել։