իԳործ
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
26 Հունվարի 2026
Ավարտ
03 Մարտի 2026
Նպատակ
ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագիր
իԳործ 2026 թ.- ի նկարագրություն
Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2026 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում մեկ տարի ժամկետով:
Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտվելուց հետո սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման և հետազոտությունների իրականացման գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝
- ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
- կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում,
- առողջության ապահովագրություն,
- մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։
Դիմելու չափորոշիչներ
Ծրագրին հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանք/ուսում սփյուռքում
Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։
Հայտադիմումներ
«իԳործ» 2026 ծրագրի հայտադիմումներն ընդունվում են հունվարի 26-ից մինչև մարտի 3-ը՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Հարցազրույցների վերջին փուլն անցած մասնագետները 2026 թվականի սեպտեմբերից աշխատանքի կանցնեն ՀՀ պետական կառավարման համապատասխան գերատեսչություններում:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝ +374 10 515 514, +374 10 515 538, +374 96 515 538 (WhatsApp)
Մասնակիցներ
Շրջանավարտներ
► 2020
► 2021
► 2022
► 2023
► 2024