իԳործ
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
22 Հունվարի 2024
Ավարտ
18 Մարտի 2024
Նպատակ
ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագիր
իԳործ 2024 թ.- ի նկարագրություն
Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում մեկ տարի ժամկետով:
Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտվելուց հետո սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝
- ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
- կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում,
- առողջության ապահովագրություն,
- մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել Շիրակի մարզում:
Դիմելու չափորոշիչներ
Ծրագրին հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք, կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանք/ուսում սփյուռքում
Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։
նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝
- Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
- Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
- Ռազմական գիտություններ
- Մշակութաբանություն
- Հոգեբանություն
- Կրթություն
- Իրավագիտություն
- Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
- Աղետների և ռիսկերի կառավարում
- Բնապահպանություն
- Գյուղատնտեսություն
- Զբոսաշրջություն (տուրիզմ)
- Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
- Ճարտարագիտություն
- Ճարտարպետություն
- Բժշկություն և առողջապահական գիտություններ
- Միջազգային բիզնես
- Ֆինանսներ
- Վիճակագրություն
- Տնտեսագիտություն
Հայտադիմումներ
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է մարտի 18-ը:
«իԳործ» 2024-2025 թթ. շրջափուլի հայտադիմումը լրացնելու համար սեղմեք այստեղ:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝ +374 10 515 514, +374 10 515 538, +374 96 515 538 (WhatsApp)
Մասնակիցներ
►2023
Շրջանավարտներ
► 2020
► 2021
► 2022