GovTech Launchpad
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
01 Օգոստոսի 2020
Ավարտ
01 Մարտի 2021
Նպատակ
Տեխնոլոգիական լուծումներ գտնել հայրենադարձության և Հայաստան-սփյուռք կապի զարգացման համար
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Impact Hub Yerevan-ը GIZ իրավական ծրագրի աջակցությամբ իրականացնում են GovTech Launchpad նախագիծը:
Սա նոր հնարավորություն է աշխարհի տարբեր մասերում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար:
Հայտարարության արդյունքում ընտրվեցին 10 ստարտափներ, որոնք հնարավորություն ունեցան մասնակցելու սեմինարների, պանելային քննարկումների և մենթորության դասընթացների: Բութքեմփի վերջին օրվա ընթացքում մասնակիցները ժյուրիի անդամներին ներկայացրեցին իրենց եզրափակիչ ելույթները:
Հաղթող մասնակիցները անցան երկամսյա աքսելերացիոն ծրագիր, որի ընթացքում ունեցան վերապատրաստման և անհատական մենթորության դասընթացներ՝ բարելավելով և զարգացնելով իրենց տեխնոլոգիական լուծումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հաղթող ճանաչվեց TeachSurfing ընկերությունն իր ConnectArmenia-ArmeniaConnect ստարթափով, որի հետ և հետագայում համագործակցելու է մեր գրասենյակը։