ԴիասՊրո
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
14 Հունվարի 2025
Ավարտ
01 Մարտի 2025
Նպատակ
Կամավորական հիմունքներով ներդնել սփյուռքի ներուժը հայրենիքի պետական համակարգի զարգացման գործում
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:
Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների անցկացում և այլ գործունեություն։
Ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
- Բարձրագույն կրթության առկայություն
- Ծրագրով նախատեսված մասնագիտական գործունեության կոնկրետ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
Նշենք, որ հայերենի բավարար իմացությունը ցանկալի է։
2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին․
- Նախագծերի կառավարում
- Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն)
- MS ծրագրերի կառավարում
- Գրաֆիկ դիզայն
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:
Հայտադիմումը լրացնելու համար սեղմել այստեղ։
*Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝
- էլ. փոստ՝ diaspro@gov.am
- Հեռ.`+374 10 515 522, +374 10 515 514