Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել վաղ ժամանակներից, հատկապես՝ Տիգրան Մեծի օրոք, երբ այդ երկիրը մի կարճ ժամանակ հայտնվել է հայոց թագավորի գերիշխանության տակ։ Սակայն հայերի նկատելի հոսքը դեպի Պաղեստին սկսվել է Քրիստոնեության տարածման առաջին դարերից, իսկ արդեն IV-րդ դարում հայերը Երուսաղեմում հիմնել են եկեղեցիներ ու վանքեր: