Ըստ որոշ աղբյուրների` Մեծ Բրիտանիայում հայեր բնակվել են դեռևս 17-րդ դարի վերջին, երբ 1688 թ. թագավորական հրովարտակով հայտնի հայ վաճառականերին շնորհվել է «Անգլիայի ազատ քաղաքացիների» կարգավիճակ:
Երկրում առաջին հայ համայնքները ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թթ., որից հետո հայերի թիվն ավելացել է Հայոց ցեղասպանությունից փրկվածներով, Իրանից, Կովկասից, Հնդկաստանից գաղթածներով, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվածներով՝ ներկայում կազմելով շուրջ 30000: