Հայ-հորդանանյան շփումները վաղեմի պատմություն ունեն: Հայերը Պաղեստինի և Հորդանանի տարածքներում հայտնվել են հնագույն ժամանակներից: Ներկայիս հայ համայնքը հիմնականում ձևավորվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո, երբ երիտթուրքերի կողմից բռնի տեղահանված արևմտահայերի մի հատված հանգրվանեց Պաղեստինում, որի կազմից 1922թ. անջատվել և, որպես ինքնուրույն պետական միավոր, ստեղծվել էր Անդրհորդանանը: