Հունաստանում հայերը հաստատվել են դեռևս 5-7-րդ դարերում: Այսօր երկրում ապրում է շուրջ 30 հազար հայ, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են:
Հայերը հիմնականում կենտրոնացված են Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս, Կոմոտինի, Կավալա, Քսանթի, Օրեստիադա, Դիդիմոտիխո քաղաքներում, ինչպես նաև Կրետե և Կոս կղզիներում: Հունաստանի հայ համայնքը ներյայացված է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ բազմազանությամբ։