Ցանկանու՞մ եք դառնալ Հայրենիքի կառուցման մի մասը` Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ծառայելու միջոցով:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է «#iGorts» 2021 ծրագրի մեկնարկի մասին, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատել Հայաստանի պետական համակարգում:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին: Միացեք մեզ ապրիլի 1-ին ժամը՝ 13:00 EVN / SYD 20:00 / BJ 17:00՝ Երևանից ուղիղ միացմամբ քննարկելու ծրագիրը՝ առցանց տեղեկատվական քննարկմանը, որի ընթացքում կարող եք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։