Քարին Յաքուբյան

Բարև, ես Քարին Յաքուբյանն եմ Յաֆֆա քաղաքից, 33 տարեկան եմ և իմ կյանքի մեծ մասն ապրել եմ այնտեղ:
Թել Ալվիվի համալսարանի մագիստրոս եմ՝ կոնֆլիկտների կարգավորում և միջնորդություն մասնագիտությամբ: Երկար տարիներ աշխատել եմ մի կազմակերպությունում, որը հանդես է գալիս որպես միջնորդ՝ իսրայելի և պաղեստինի երիտասարդների միջև: Մեծ փորձ ունեմ միջազգային փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դրանց շրջանավարտների ցանցերը համակարգելու հարցում:
Որպես «իԳործ» ծրագրի մասնագետ ես աշխատում եմ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, որտեղ օգտագործում են իմ համակարգելու և հաղորդակցվելու հմտությունները:
Իսրայելի հայ համայնքի ակտիվ անդամ եմ և ազատ ժամանակ կամավորական գործունեություն եմ վարում՝ աշխատելով երեխաների և երիտասարդների հետ։
Նորություններ ԵՎ հայտարարություններ

Քարին Յակուբյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում» թեման
06 Դեկտեմբերի 2021
Իսրայելահայ Կարինը ներկայացրեց երիտասարդների համար ավելի լայն հնարավորությունների խթանման գործընթացում հայկական սփյուռքի դերակատարությունը:
Ամբողջ նյութը