Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Բեռլինի հայ համայնքին

12 Մայիսի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպում է ունեցել դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և դեսպանության անձնակազմի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել գերմանահայ համայնքի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Բեռլինում գործող հայկական կառույցների ներկայացուցիրչների  և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ, ներկայացրել գրասենյակի գործունության հիմնական ուղղությունները և ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։

Կարևորվել է նաև սփյուռքահայերի մասնակցությունը և ներգրավումը Հայաստանի պետական կառավարման ոլորտում և որոշումների կայացման գործընթացում։ Այս համատեքստում շեշտադրվել է ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որն արդեն իրականացվում է 4-րդ անգամ:

Քննարկվել են նաև Հայաստան-սփյուռք գործակցության մի շարք ուղղություններ:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը Բեռլինի հայ համայնքի մի շարք կառույցների և անհատների հանձնել է շնորհակալագրեր:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office