Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարն այցելել է Կիև
19 Դեկտեմբերի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինա կատարած այցի շրջանակներում այցելել է Կիև: Սրբոց Նահատակաց եկեղեցում նա մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որից հետո հանդիպել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և եկեցեցու սպասավորների հետ և պատասխանել մի շարք հարցերի։
Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է «Ուկրաինա-Հայաստան. նոր հորիզոններ և հնարավորություններ, սփյուռքի դերը հարաբերությունների ամրապնդման գործում» պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր «SIMUL FORTES» գործարարների ակումբի և «Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից։
Քննարկմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարար Մերի Հակոբյանը։ Որպես նիստավար հանդես է եկել «SIMUL FORTES» գործարարների ակումբի ղեկավար Լևոն Պետրոսյանը։ Քննարկման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով զրուցել ներկաների հետ։
Միջոցառման ավարտին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի շնորհակալագրերով են պարգևատրվել մշակույթի և սպորտի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ։