Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ավստրալիայում

13 Փետրվարի 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Ավստրալիայում: Համայնքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարն այցելել է Սիդնեյի ՀԲԸՄ Ալեքսանդր հիմնական դպրոց:

Դիմավորման արարողության ընթացքում դպրոցի աշակերտները Վարդանանց տոնի կապակցությամբ հանդես են եկել երգ ու պարի ներկայացմամբ: Տնօրեն Մանուկ Տէմիրճեանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ՝ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել, ծանոթացել դպրոցի հնարավորություններին և դասապրոցեսներին: Այնուհետ քննարկում է ծավալվել ուսումնական պլանի, մեթոդիկայի և կարիքների վերաբերյալ:

 

Դպրոցն աշակերտների կրթություն է տրամադրում մինչ 6-րդ դասարան: Ուսումնական ծրագիրն ընթանում է ակադեմիական, հոգևոր, մշակութային, ֆիզիկական և գործնական ուղղություններով: Այն ներառում է ինչպես արևլահայերենի, այնպես էլ արևմտահայերենի ուսուցում, STEM ծրագրեր, արվեստում և տեխնոլոգիական ոլորտում ստեղծարարության խթանում, ինչպես նաև փոքր դասարանների համար նախատեսված անհատականացված ուսուցում:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդին և ուսուցչական կազմին սփյուռքում ամենակարևոր առաքելություններից մեկի՝ հայեցի կրթության ապահովման իրականացման համար: Զարեհ Սինանյանը նաև բարձր է գնահատել տնօրեն Մանուկ Տէմիրճեանի կողմից համագործակցության պատրաստակամությունը և կարևորել որպես բանախոս նրա մասնակցությունը 2022 թվականին Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագանթաժողովին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office