Զարեհ Սինանյանը մասնակցել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի միջոցառմանը
10 Փետրվարի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 10-ին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հանդիսավոր միջոցառմանը Կառավարության անունից շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր ելույթում գոհունակությամբ անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված ամուր հարաբերություններին՝ ընգծելով, որ նրանք հիմնված են դարավոր կապերի, բարիդրացիականության, վստահության, փոխըմբռնման և հարգանքի վրա։
Միջոցառման պաշտոնական հատվածից հետո հյուրերը փոխանակվել են շնորհավորանքներով, նշանավորել՝ հայ-իրանական հարաբերությունների ամրությունն ու կարևորությունը: