Մեր հայրենադարձները. Լուկա Քեուշգուերյան
19 Նոյեմբերի 2019
Թողեց Վերմոնտն ու որոշեց՝ վերադառնում է հայրենիք Հայկական Պարի բոլոր լեռներն ու սարերը մագլցելու համար: Լեռնամագլցման հետաքրքիր մշակույթը Լուկան բերել է այստեղ ու այժմ նաև բացօթյա դասավանդմամբ է զբաղվում: Իսկ կյանքը փոխեց տասնվեց տարեկանում Արարատի հետ հանդիպումը, որից հետո էլ վճռեց օգնել նաև մյուսներին բացահայտել սարերը մագլցելու նոր զգացողությունները:
2009-ին Հայաստանում քչերն էին լեռնամագլցմամբ հետաքրքրված: Հենց այդ ժամանակ էլ Լուկա Քեուշգուերյանը տեղափոխվեց Երևան, որ օգնի շտկել «սխալը» և ստեղծի հայկական մի ուրույն համայնք, որտեղ հայ մագլցողները կսովորեցնեն այլ հայերի լեռները նվաճելու հաճելի հնարավորությունները: Այդպես էլ հիմնվեց սեփական ընկերությունը, որպեսզի արկածային տուրիզմը ևս սկսի զբոսաշրջային ուղղություն դառնալ:
Լուկայի համար հաջողության բանալին սիրված աշխատանքի հանդեպ կիրքն է: «Ես սիրում եմ ասել, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է: Եթե ցանկանում ես գալ այստեղ և սկսել ինչ-որ բան, և եթե ցանկությունն իրոք ուժեղ է, հաջողելու շանսերը մեծ են»:
Հետաքրքրվա՞ծ եք Հայաստանում ժայռամագլցմամբ և ուզու՞մ եք իմանալ ավելին: Ծանոթացեք Լուկայի ուղեցույցային ծառայությանը՝ Redpoint Adventures, կամ կապ հաստատեք Luca@redpointadventuresarmenia.com հասցեով: