Մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը
22 Հունիսի 2026
Հունիսի 12–ից մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։
Ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի՝ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից։
Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել առավել խորությամբ ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, կատարելագործելու հայոց լեզվի իմացությունը, ձեռք բերելու նոր ընկերներ և ամրապնդելու կապը հայրենիքի հետ։
Ծրագրի շրջանակում նրանք այցելել են բազմաթիվ պատմամշակութային և տեսարժան վայրեր, ինչպես նաև մասնակցել են մի շարք կրթական, մշակութային և ճանաչողական միջոցառումների։
Այսօր ծրագրի առաջին փուլի մասնակիցները վերադառնում են իրենց բնակության երկրներ՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, արժեքավոր փորձառություն, նոր ընկերներ և հայրենիքի հետ ավելի ամուր կապ։
«Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 8-ը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած նոր մասնակիցների։