Հայ արվեստագետներն ամբողջ աշխարհից կհամախմբվեն կյանքեր փրկելու առաքելության շուրջ

02 Հուլիսի 2020

Հուլիսի 4-ին՝ երևանյան ժամանակով 22:00-ին, կմեկնարկի ′′Together for children′′ առցանց համերգը, որին կմասնակցեն հայազգի արվեստագետներ ամբողջ աշխարհից: 

Միջոցառման հասույթն ուղղվելու է «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցելու համար, և առաքելություն ունի լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին, օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Առցանց համերգին միանալու պատրաստականություն են հայտնել Ռոզի Արմենը, Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Սեբուն, Հարութ Փամբուկչյանը, Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Կուսանը (Արգենտինա), Արա Մալիկյանը (Իսպանիա), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), Արա Գևորգյանը (Հայաստան) և այլ մասնակիցներ Սիրիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից:

Համերգը կվարի արգենտինացի լրագրող Լեո Մոումը:         

Բարեգործական համերգին կարող  եք միանալ և դիտել Togetherforchildren յութուբյան ալիքում՝ http://tiny.cc/7lyqrz, Հանրային հեռուստաընկերությամբ կամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և City of Smile Charitable Foundation/Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office