Հատուկ հայրենադարձների համար ստարտափները մշակում են նոր լուծումներ
22 Սեպտեմբերի 2020
«GovTech» ծրագրի բութքեմփի 4 հաղթողները հայտնի են: Հայաստան-սփյուռք կապն ամրապնդելու և հայրենադարձներին աջակցելու համար «Intothetech» ստարտափն առաջարկում է մեկ հարթակում արտացոլել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգն ու հեշտացնել աշխատանքի տեղավորումն այդ ոլորտում: Հաղթողներից մյուսները՝ «Teachsurfing»-ը և «HyeR»-ը առաջարկում են գործատուին և աշխատանք որոնողին միմյանց կապելու հեշտացված տարբերակ, իսկ «Roomy»-ն առցանց հարթակ է առաջարկում բնակարաններ փնտրելու, վարձակալելու և վճարելու համար:
Ժյուրին 10 ստարտափներից հաղթողներին ընտրել է բութքեմփի վերջին օրվա ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթների հիման վրա: Ժյուրիի անդամներն էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Իմփաքթ Հաբ Երևանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Առաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, հանձնակատարի գրասենյակի փորձագետ Աքասյա Փոլատեանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական քոլեջի ծրագրերի մենեջեր Արման Առաքելյանը, Smartgate VC-ի հիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:
Հաղթող մասնակիցները կանցնեն երկամսյա աքսելերացիոն ծրագիր, որի ընթացքում կունենան վերապատրաստման և անհատական մենթորության դասընթացներ՝ բարելավելով և զարգացնելով իրենց տեխնոլոգիական լուծումները: Այս փուլի համար հաղթողների տրամադրվել է 1000 եվրոյին համարժեք դրամաշնորհ:
«GovTech» ծրագիրն իրականցվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Իմփաքթ Հաբ Երևանի և GIZ-ի համատեղ ջանքերով: