Մեկնարկեց հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարների շարքը
27 Փետրվարի 2021
Մեր գրասենյակը շարունակում է սփյուռքի առողջապահական ներուժը ծառայեցնել հայրենիքին: Երեկ մեկնարկեց սփյուռքահայ բարձրակարգ հոգեբանների մասնակցությամբ հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ փորձի փոխանակման մասնագիտական վեբինարների շարքը:
Մեր գրասենյակն այն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և Վիվա ֆոնդի աջակցությամբ:
Վեբինարների նպատակն է վերապատրաստել ՀՀ տարծքում Արցախյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և տեղահանված ընտանիքների հետ աշխատող հոգեբաններին։
Առաջին հանդիպման թեման էր «Հետպատերազյան սթրեսը և ճանաչողական խնդիրները ավագ սերնդի մոտ», որը վարում էր Այցայմեր խնամքի կենտրոնի (ACA) հիմնադիրը և տնօրեն դոկտոր Ջեյն Մահակյանը։
Դոկտոր Ջեյնը ներկայացրեց տեսական նյութեր, ինչպես նաև Արցախում իրականացրած աշխատանքների արդյունքների մասին տեղեկություններ, ինչին հետևեց հարցուպատասխանի փուլը, որտեղ Հայաստանում և Արցախում աշխատող հոգեբանները կարողացան քննարկել այսօր ծառացած գործնական հարցերը և խնդիրները:
Վեբինարները սփյուռքահայ մասնագետների հետ կրելու են շարունակական բնույթ: