ԻԳՈՐԾ 2020 ՕՐԱԳՐԵՐ
24 Մարտի 2021
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրում քիչ չեն նաև հայրենադարձության պատմությունները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիբանանահայ աշխատակից Թամար Քէօշքերեան-Սվաճեանը ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Հայկ Մարգարյանը Ռուսաստանից դարձյալ ընտանիքի հետ է հայրենիք եկել և արդեն հիմնական աշխատանքի է անցել ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում։
Եթե դուք նույնպես ցանկանում եք աշխատել ՀՀ պետական համակարգում և աջակցել հայրենիքի զարգացմանը, կարող եք հայտ ներկայացնել «իԳործ» 2021-ին հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship։