Թամար Քէօշքէրեան
Բարև, ես Թամար Քէօշքերեան-Սվաճեանն եմ Լիբանանի Բեյրութ քաղաքից:
Լիբանանի համալսարանում ստացել եմ հոգեբանության և սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան:
«իԳործ» ծրագրից առաջ աշխատել եմ տարբեր սոցիալական կենտրոններում և դպրոցներում որպես հոգեբան /խորհրդատու՝ կենտրոնանալով հոգեկան առողջության, ինքնագնահատականի, ընտանիքի և ուսուցչի դերի և անհատական խորհրդատվությունների վրա: Դրանից բացի՝ ես ունեմ մեխաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք խթանում են սոցիալական, վարքային և հուզական զարգացումը երեխաների մոտ:
«իԳործ»-ի շրջանակներում ես աշխատում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի վարչությունում և համակարգում եմ նախարարության և սոցիալական կենտրոններ կապը՝ նպատակ ունենալով բարելավել կենտրոնների և նրանց մասնագետների կարողությունները: Այս ամենից զատ՝ ես պարբերական սեմինարներ եմ անցկացնում կենտրոնների թերապևտների համար:
Ցանկանում եմ նշել նաև, որ իմ հիմնական հետաքրքրություններից է նաև կենդանիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը: