Սփյուռքահայ պատանիներն այս ամառը կանցկացնեն հայրենիքում:
27 Մարտի 2021
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին կարելի է դիմել մինչ մայիսի 1-ը։ Հանրային հեռուստաընկերության եթերում «Քայլ դեպի տուն» 2019 թվականի մասնակից Հայկ Սիսեռյանը պատմել է իր փորձի և այն մասին, թե ինչպես է ծրագիրն ազդել իր ամենակարևոր որոշման վրա, իսկ ծրագրի ղեկավար Հայկ Ենգիբարյանը ներկայացրել է այս տարվա ծրագրի առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն անցկացվելու է հունիսի 21-ից օգոստոսի 14-ը՝ 4 փուլով ։
Մանրամասներ կգտնեք հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun։