Ձեռներեցության և բիզնեսի զարգացման ծրագիր հայրենադարձների համար

23 Հունիսի 2021

ԵՄ, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում շահագրգիռ և գործընկեր կառույցների հետ՝ ձեռներեցության զարգացման ծրագրի հերթական փուլի մեկնարկի կապակցությամբ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հանդիսանում է ծրագրի գործընկեր և շահագրգիռ կողմ, և մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը տեղեկատվական հանդիպման մասնակիցներից մեկն էր: Ծրագրի շահառուների թվում են սիրիահայերը, լիբանանահայերը, ինչպես նաև հայրենադարձներ այլ երկրներից: Անհրաժեշտ է դիմումներ ներկայացնել ԻՐԻՍ բիզնես ինկուբատորին, ուր ձեզ կօգնեն անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Ծրագիրը նախատեսված է ինքնազբաղվածների, ստարտափների և գործող բիզնեսների համար: Տրամադրվում են դրամաշնորհներ (1.8 մլն դրամ) և փոխառություններ (մինչև 7 մլն դրամ) գյուղատնտեսության, արտադրության, տուրիզմի և բիզնես գործունեության տարբեր ոլորտներում: Նախատեսվում է ֆինանսավորել մինչև 50 բիզնես ծրագիր:

Դիմումների ու կապի համար անհրաժեշտ կոնտակտներն են`

www.irisbi.am, info@irisbi.am, (+374 11) 47 47 24, (+374 44) 47 47 24.

Հասցե՝ Երևան 0010, Ամիրյան 12/2

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office