Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Տվերի հայ համայնքի հետ
23 Նոյեմբերի 2021
Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Տվեր քաղաք: Հանձնակատարը նախ եղավ Սբ. Հարություն եկեղեցում, ապա այցելեց տեղի հայկական կիրակնօրյա դպրոց և հանդիպեց «Արարատ» պարի համույթի սաների հետ:
Մեկօրյա այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Տվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկման գլխավոր թեման սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի կայացման հարցն էր: