Էֆին վստահ էր` մի օր վերադառնալու էր հայրենիք
15 Դեկտեմբերի 2021
Էֆիի ճանապարհորդությունը հայրենիք սկսվեց 2012 թվականի մայիսին, երբ նա առաջին անգամ եկավ Հայաստան՝ ընկերներ Թալինի և Նադիայի և նրանց դուստրերի՝ Կասանդրայի և Գառնիի հետ: Նպատակը Արարատը բարձրանալն էր:
Կարսում, Վանում, Աղթամարում և Անիում ճամփորդելուց հետո նա դարձյալ վերադարձավ Հայաստան: Ծնված լինելով Իրանում և մեծանալով Կանադայում՝ նա գիտեր, որ մի օր հայրենիք է գալու հենց ապրելու նպատակով: Կորոնավիրուսային համավարակը և 44-օրյա պատերազմն այդ ծրագրերն իրականություն դարձրեցին սպասվածից շատ ավելի արագ։ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում կամավոր աշխատելուց և Երևանի տարբեր հասարակական կազմակերպություններում յոգայի դասեր վարելուց հետո նա այժմ մշտապես հայրենադարձվել է Հայաստան: Երևանում շարունակում է յոգայի իր դասընթացները։ Իր նպատակը հենց այս դասընթացների և դրանց միջոցով ներդաշնակության տարածումն է, ինչպես նաև վիրավոր զինվորների և զոհվածների ծնողների ինտեգրումը: Թեև այս դասընթանցները չեն ամոքի որդու կորուստը կամ ստացած վիրավորումը, Էֆին հույս ունի որոշ չափով թեթևացում և ապաքինում բերել պատերազմի ցավերին:
Էֆի Քարաջյանը հավատում իր առաքելությանը Հայաստանում, որը կօգնի նվազեցնել սթրեսը և զարգացնել ներքին խաղաղությունը: