«Հայաստանն է կյանքը». Հրաչյա Զադիկյան

16 Դեկտեմբերի 2021

Հրաչյա Զադիկյանը 12 տարեկան էր, երբ ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվեց Ուկրաինա։ Նա վստահ էր, որ այդ տեղափոխությունը ժամանակավոր է, և մոտ ապագայում մի օր վերադառնալու են հայրենիք: Չափահաս տարիքում որպես ակտիվիստ և առաջնորդ Հրաչյան սկսեց սերտորեն համագործակցել Դնեպրի հայ համայնքի հետ: Իր աշխատանքում նա մեկ անգամ ևս գիտակցեց, որ հայերը պետք է ապրեն Հայաստանում։

2019 թվականին նա եղբոր հետ հայրենադարձվեց, հետո տեղափոխվեցին նաև ծնողները։ Հրաչյան ներկայումս «Թումանյան. oնլայն» հարթակի ծրագրերի ղեկավարն է, որն  առցանց հայերենի դպրոց է և հայերենն ուսուցանում է որպես օտար լեզու՝ սովորեցնելով թե՛ սփյուռքահայերին, թե՛ օտարերկրացիներին:

Սփյուռքահայերից շատերը չեն կարողանում արդյունավետորեն հայերեն սովորել Հայաստանում օգտագործվող դասագրքերից, ուստի «Թումանյան. oնլայնն» աշխատում է ստեղծել այս պահանջարկը բավարարող ծրագրեր։ Թեև առցանց հարթակի ծրագրերը հիմնականում ռուսալեզու լսարանի համար են, սակայն նրանց այժմ ընդլայնվել են և շուտով հասանելի կլինեն նաև անգլախոսներին:

Հրաչյան Հայաստանում իրեն հիանալի է զգում. «Պատերը, եղանակը, արձանները, բնությունը. այս բաներն ինձ էներգիա են տալիս»,-ասում է նա։ Չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, իր ապագան պատկերացնում է այստեղ: «Դժվարություններ կարող են լինել ցանկացած վայրում, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք այդ երկրից: Լավ, թե վատ, սա մերն է»:

Հրաչյան կարծում է, որ շատ հայրենադարձներ ունեն նմանատիպ պատմություններ և այստեղ են հենց նույն պատճառներով, գուցե նաև նման ճակատագրերով: Մի ընկեր ունի Ուկրաինայում, ով սիրում է փիլիսոփայությունը, և շատ հաճախ, երբ ինչ-որ արտասովոր բան է նկարագրում, ասում է. «Սա է կյանքը»: Հետադարձ հայացք նետելով՝ Հրաչյան ասում է. «Հայաստանն է կյանքը»։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office