Հանդիպում Հայ կրթական հիմնարկության հետ
10 Հունիսի 2022
Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ: Այն 1950 թվականից աջակցում է Հայաստանում, Արցախում, Ջավախքում, ԱՄՆ-ում և Լիբանանում կրթական հաստատություններին և հայ ուսանողներին։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հիմնարկությանն ազգանվեր գործունեության համար, որն ամեն տարի ընդլայնում է իր աշխատանքներն ու համագործակցությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ դպրոցաշինությունից մինչև կրթաթոշակներ, համակարգիչներ՝ ուսանողներին, դպրոցներում Արմաթ լաբորատորիաների հիմնում, դպրոցներին գրենական պիտույքներով ապահովման ծրագիր, սփյուռքի հայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակ և այլն: «2020 թվականի պատերազմից հետո ՀԿՀ-ն այն սփյուռքյան կառույցներից էր, որ չհուսալքվեց, հաղթահարեց հիասթափությունն ու հայրենիքի շենացմանն ուղղեց ավելի մեծ ջանքեր»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Այնուհետ հանդիպման մասնակիցներին է ներկայացվեց գրասենյակի գործունեությունը:
Հիմնարկության փոխնախագահ Փիթր Բաղդասարյանն ընդգծեց, որ վերջերս ընդլայնել են հիմնարկության կրթաթոշակային ծրագիրը և այս տարի ուսանողներին կտրամադրի 1200 կրթաթոշակ: Կրթաթոշակառուների ընտրության հարցում հիմնարկությունն առաջնահերթություն է տալիս 44-օրյա պատերազմի մասնակիցներին և զոհվածների երեխաներին: Այն դեպքերում, երբ ուսանողը զորակոչվում է կրթաթոշակ ստանալուց հետո, նրա կրթաթոշակը վերականգնվում է զինվորական ծառայությունից վերադառնալուն պես:
Գիտակցելով ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանի և Արցախի տնտեսական աճի մեջ՝ ՀԿՀ-ն ֆինանսավորում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գյուղական դպրոցներում, որտեղ աշակերտները սովորում են ծրագրավորում, կոդավորում և ծանոթանում ռոբոտաշինությանը:
Իմացեք ավելին հիմնարկության մասին ավելին և աջակցել https://aefweb.org/ կայքում: