Վալանսի քաղաքապետը հանդիպեց Գլխավոր հանձնակատարին
12 Հոկրեմբերի 2022
Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեցին պարոն Սինանյանի հետ
Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպեց Գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանին։
Պարոն Սինանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի մշտական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց մեր գրասենյակի նպատակները, որոնք ներառում են Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը և հետագա համագործակցության հնարավորությունները:
Բացի այդ, պարոն Դարագոնը իր աջակցությունը հայտնեց Հայաստանին և հայ ժողովրդին: Սա նրա 4-րդ պաշտոնական այցն է Հայաստան, և Վալանսը Իջևանի հետ քույր քաղաք է։ Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել համագործակցությունը։