4. ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը, փոխանակելը
ՀՀ քաղաքացու անձնագիրը Դուք կարող եք ստանալ ՀՀ-ում կամ Ձեր բնակության երկրում գտնվող ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսական հիմնարկից։
Անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ Ձեր ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` սահմանված վճարի դիմաց: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով ներկայացրած դիմումի հիման վրա անձնագիրը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվանից հետո՝ 60-օրյա ժամկետում:
Անձնագրի փոխանակումը
ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- Փոխանակման ենթակա անձնագիրը,
- 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր,
- Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
- Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։
Անձնագրի կորստյան կապակցությամբ նոր անձնագրով փաստաթղթավորելը
Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր։