Լիլի Հարությունյան
Ես Լիլի (Դավիդի) Հարությունյանն եմ Շվեյցարիայից։
2001-2005 թվականներին ճարտարապետություն եմ սովորել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: Մագիստրոսի աստիճան եմ ստացել 2008 թվականին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի Լեոպոլդ Ֆրանցենս համալսարանում:
Հաջողությամբ ավարտել եմ Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայի դպրոցի «Ապագայի քաղաքներ» ակադեմիական ծրագիրը (անցկացման վայրը՝ Մադրիդ), ինչպես նաև հավաստագրվել եմ Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի համալսարանի կողմից կազմակերպված քաղաքային զարգացման ամառային ծրագրով:
Ճապոնական ճարտարապետության և քաղաքաշինության նկատմամբ մեծ սիրո և հետաքրքրության շնորհիվ՝ 2015 թվականին Տոկիոյի համալսարանում ես նաև հաջողությամբ ավարտեցի «Ժամանակակից ճապոնական ճարտարապետության չորս կողմերը. տեսություն» վերնագրված դասընթացը:
Ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի Փարիզի «Ժան Նուվել» հայտնի ճարտարապետական ընկերությունում։
13 տարվա աշխատանքային փորձ ունեմ շվեյցարական մի քանի հայտնի ճարտարապետական գրասենյակներում, ինչպիսիք են՝ «Bob Gysin & Partners», «Atelier WW» և այլն: Աշխատել եմ տարբեր մասշտաբային նախագծերի և քաղաքաշինական նախագծերի վրա:
2012 թվականին հիմնել եմ իմ «atelier lim» ճարտարապետական ընկերությունը Շվեյցարիայում՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ֆունկցիոնալության, որակի և մինիմալիզմի վրա:
2007 թվականին հանդիսացել եմ նաև «Ցյուրիխի հայկական ասոցիացիան, AVZ»-ի համահիմնադիր և ակտիվ դեր ունեմ ասոցիացիայի գործունեության մեջ:
Ապրել եմ 4 տարբեր երկրներում, խոսում եմ 4 տարբեր լեզուներով, ամուսնացած եմ և ունեմ 2 երեխա։
Որպես «իԳործ»-ական՝ ներկայումս աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի վրա:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
«իԳործ»-ականները հանդիպեցին Երևանի քաղաքապետին
26 Ապրիլի 2022
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և հանդիպեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:
Ամբողջ նյութը