Վանիկ Ավետիսյան
Վանիկը ծնվել է Երևանում։ 2006 թվականին տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բրյուսելում․ ունի քաղաքագիտության բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ հակամարտություններ, խաղաղություն և անվտանգություն ոլորտներում մասնագիտացմամբ։
16 տարվա երկար բացակայությունից հետո Հայաստան վերադառնալը նրա համար կատարյալ ցնցում էր։ Նրա խոսքով. «Ճգնաժամը, որով անցնում է Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո, պահանջում է ողջ հայության հավաքական ջանքերն ու մասնակցությունը հայրենիքի վերակառուցման և զարգացման գործում։ «iGorts» ծրագիրն ինձ հնարավորություն տվեց վերագտնելու իմ երկիրը և իմ համեստ ներդրումը ունենալու Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործում»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։