Ալին Արապաղեան

Ես Ալին Արապաղեանն եմ Լիբանանից։ 33 տարեկան եմ։
Հայկազյան համալսարանում ստացել եմ բժշկական լաբորատոր գիտությունների բակալավրի աստիճան և Լիբանանի ESA բիզնես դպրոցում (Լիբանան) ստացել եմ առողջապահության կառավարման մագիստրոսի աստիճան։
Մոտ 10 տարի աշխատել եմ Լիբանանի հիվանդանոցի բժշկական լաբորատորիայում, սկզբում եղել եմ լաբորատորիայի տեխնիկական աշխատակից, այնուհետև՝ լաբորատորիայի ավագ աշխատակից և որակի վերահսկողության մասնագետ, որտեղ զարգացրել եմ հմտություններս և մասնակցել եմ լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացին։
Որպես «իԳործ» ծրագրի մասնագետ՝ աշխատում եմ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատու լաբորատորիայի մասնաճյուղում` որպես որակի մենեջեր։
Ես նաև Լիբանանի հայ համայնքի ակտիվ մասնակից եմ և վաղ տարիքից եղել եմ սկաուտ։ Ազատ ժամանակ սիրում եմ խոհարարությամբ զբաղվել և հաց թխել։