Էվելինա Բարսեղյան
Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սևան քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Էվելինան ավարտել է Ֆ.Մ. Դոստոևսկու անվան Օմսկի պետական համալսարանի «Լրագրություն» բաժինը։ Այնուհետև աշխատել է որպես լրագրող Սանկտ Պետերբուրգում։ Էվելինան 2015 թվականին դարձել է համառուսաստանյան «Ճշմարտություն և արդարություն» մրցույթի դափնեկիր՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված մի շարք աշխատությունների համար:
Հետագայում նա իր կյանքը կապել է կինոարվեստի հետ՝ դառնալով սցենարիստ և ռեժիսոր: Այդ բնագավառում նրա դեբյուտը «Մեկը ձեզ սիրում է» ֆիլմն է, որը նկարահանվել է Էվելինայի հայրենի քաղաքի՝ Սևանի Դդմաշեն գյուղում: Ֆիլմն ունեցել է միջազգային լայն ճանաչում, մասնավորապես ցուցադրվել Է Կաննի կինոփառատոնում,Short Film Corner ծրագրի շրջանակներում, ձեռք է բերվել Եվրոպական և ամերիկյան առաջատար հեռուստաալիքների կողմից: Էվելինայի երրորդ ֆիլմը՝ «Բրավիստը» (Bravoman), անցել է Manhattan Short Film Festival - 2016 միջազգային կինոփառատոնի եզրափակիչ փուլ, ընդգրկվել է համաշխարհային «Օսկար» մրցանակի լոնգ-լիստում։
Էվելինան մի շարք փառատոների դափնեկիր է: 2020 թվականին նա հաղթել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հայտարարված մրցույթում և նկարահանել է «Ժառանգուհին» (The Heiress) կարճամետրաժ կատակերգությունը:
Նա նաև Կաննի 68-69-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում բրիտանական SHORTS HD հեռուստատեսության կողմից անցկացվող մրցույթի դափնեկիր է (մրցույթում նրա «Ժառանգուհին» և «Բրավիստը» ֆիլմերը հայտնվել են լավագույն հնգյակում):
Էվելինան 2023 թվականին Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի վերապատրաստման երկու ծրագիր է անցել՝ «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» և «Ժամանակակից դրամատուրգիայի հիմունքները ազգային թատրոնում» թեմաներով (Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի հետ համագործակցությամբ)։
Ներկայիս աշխատավայրը ՀՀ Ազգային ժողովում Է։ Էվելիանան զբաղվում է Հայաստանում և արտերկրում կինեմատոգրաֆիական, թատերական և ստեղծագործական միջավայրի վերլուծությամբ, այդ ոլորտներում օրինաստեղծ գործունեության փորձագիտական աջակցությամբ: