Արմինե Քյուրդյան
Բարև, իմ անունը Արմինե է:
Ես ծնվել և մեծացել եմ Աբխազիայում, այնուհետ տեղափոխվել Սոչի, սովորել ու աշխատել եմ Մոսկվայում: Ուսումնառությունս ձգվել է մինչև տնտեսագիտական գիտությունների թեկնածու, կատարելագործվել եմ որպես թոփ-մենեջեր՝ ձեռնարկատիրական բոլոր ոլորտներում աշխատելու լիազորություններով:
Բավականին մեծ տարիքում առաջին անգամ եկա Հայաստան, այդ օրվանից ի վեր երազանք էի փայփայում օրերից մի օր այստեղ տեղափոխվելու։ «իԳործ» ծրագրին մասնակցելը միանգամից 3 խնդիր լուծեց՝ տեղափոխություն, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կիրառում և մասնակցություն Հայաստանի զարգացմանը։ Վերջինը ես դիտարկում եմ որպես համակարգային նախագիծ, և աշխատելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ փորձում եմ մատնանշել բարձր տեխնոլոգիական ձեռներեցությունների կարիքները և նորմատիվ և օրենսդրական հիմքի ստեղծման նպատակով հաստատել միջգերատեսչական կապեր այլ նախարարությունների հետ ոլորտի զարգացման աջակցության համար արդյունավետ համագործակցություն ունենալու համար։
Բացի հիմնական գործունեությունից՝ ես և «իԳործ»-ից իմ գործընկեր Լիլիթ Հակոբյանը Հայաստանի շրջանների երեխաների համար իրականացնում ենք բարեգործական կրթական ծրագիր։