Ռուզաննա Գրիգորյան
Ես Ռուզաննա Գրիգորյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Լատվիայում և կարծում եմ, որ հաջողակ օրինակ եմ լատվիական հասարակությանը ինտեգրման տեսանկյունից: Միևնույն ժամանակ ես մեծացել եմ հայկական ժառանգությամբ շրջապատված՝ մանկությունից պահպանելով լեզուն և ավանդույթները: Ծնողներս ինձ հայերեն էին սովորեցնում տանը, իսկ ես իմ հերթին փորձում էի մայրենի լեզուս սովորոցնել մյուս երեխաներին։
Ռիգայի համալսարանում սովորել եմ միջազգային տնտեսական հարաբերություններ: 2012 թվականից ակտիվորեն ներգրավված եմ հայկական ժողովրդական պարի խմբերում և դարձել եմ համայնքային կյանքի ակտիվ մասնակից։ 2020 թվականին ստեղծվել է Բալթյան երկրներում հայոց թեմի երիտասարդական կոմիտեն: Որպես խորհրդի անդամ՝ ես պատասխանատու եմ Լատվիայի իշխանությունների և Լատվիայի հայկական սփյուռքի միջև հաղորդակցության համար: Մեր կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, որոնք կօգնեն հայերին կապվել միմյանց և նպաստել ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր ազգի բարօրությանը: Իմ մասնագիտական կյանքում ես աշխատում եմ Լատվիայի կառավարությունում։
Ես հավատարիմ եմ իմ պատմական հայրենիքին՝ Հայաստանին, կամուրջ լինելով երկու երկրների միջև: Ինձ համար պատիվ է լինել այս ծրագրի մի մասը: Վստահ եմ, որ հայկական սփյուռքի այլ անդամների հետ միասին մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել մարտահրավերները և ամրապնդել կապերը 10 միլիոնանոց հայկական սփյուռքի և մեր հայրենիքի միջև։