Անի Մելքումովա
Անի Մելքումովան ծնվել և մեծացել է Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժինը՝ ստանալով բալետի արտիստ որակավորումը։ Մասնագիտական ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնի ակադեմիայում և գերազանցությամբ ավարտել որպես բալետի մանկավարժ-բալետմեյստեր։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում՝ որպես մանկավարժ-հետազոտող, և ներկայումս հանդիսանում է մանկավարժական գիտությունների թեկնածուի հայցորդ։
Անին հանդիսանում է մասնագիտական առարկայական ծրագրերի և հոդվածների հեղինակ, գիտաժողովների խոսնակ, պարային մրցույթների և քննությունների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև վարպետաց դասերի հեղինակ և դասընթացավար։
Նրա մանկավարժական փորձը ներառում է 15 տարի։ Մասնակցել է ավելի քան 30 դասընթացների՝ անատոմիայի, ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի, սննդաբանության, հոգեբանության և առողջարարական մարմնամարզության մեթոդների վերաբերյալ:
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական շարժման և մեներգի ամբիոն։