Անդրանիկ Կոստանյան
Ես՝ Անդրանիկ Կոստանյանս, 41 տարեկան եմ:
Երկար տարիներ ապրել, կրթություն եմ ստացել և աշխատել Նորվեգիայում: Նորվեգիայի Ստավանգերի համալսարանում ստացել եմ մագիստրոսի գիտական աստիճան «Հատուկ մանկավարժություն» մասնագիտությամբ։ Մինչ այդ ավարտել եմ ՀՀ ՎՊՄԻ-ի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը։
Աշխատել եմ Նորվեգիայի Օլգորդ քաղաքի մանկապարտեզներում՝ որպես հատուկ մանկավարժ։ Համատեղությամբ աշխատել եմ «Երեխաների բարեկեցություն» ծառայությունում՝ որպես վերահսկիչ, միաժամանակ աջակցել ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունների բարելավմանը։
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքում ունեմ մեծ փորձառություն։
Ներկայումս «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական բաժնում որպես ներառական կրթության փորձագետ և սեմինարներ եմ իրականացնում ՀՀ 250 հանրակրթական ուսումնական հաստատություններում «Վարքային խնդիրները որպես մարտահրավեր ներառական դպրոցում» թեմայով։
Նորություններ ԵՎ հայտարարություններ
ԻԳՈՐԾ 2020 ՕՐԱԳՐԵՐ
07 Ապրիլի 2021
Կրթական ոլորտում աշխատող «իԳործ» ծրագրի սփյուռքահայ մասնագետներն առաջիններից սկսեցին իրականացնել սեփական նախագծերը։
Ամբողջ նյութը