Քնարիկ Քյուրքչյան

Ես Քնարիկ Քյուրքչյանն եմ Ֆրանսիայի Լորիենտ քաղաքից: 37 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ:
Ուսումնառությունս ներառում է մագիստրոսական կոչման 3 դիպլոմ, 2-ը «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (ԵՊՀ և Հռոմի Սբ. Անսեղմոսի անվան պապական համալսարան), երրորդը՝ «Գրահրատարակչություն» ուղղվածությամբ (Հարավային Բրիտանիայի համալսարան), որն ավարտել եմ 2018 թվականին:
Աշխատել եմ դպրոցում՝ որպես հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի, այնուհետև շուրջ 3 տարի եղել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի հայագիտական և կրոնագիտական գրքերի խմբագիր: Ֆրանսիայում գիտելիքներս ու փորձս կատարելագործել եմ՝ աշխատակցելով տարբեր կառույցների՝ քաղաքային արխիվ, ինֆորմացիոն կենտրոն, ռազմածովային արխիվի գրադարան, հանրային կապերի ոլորտ:
Որպես «իԳործ» ծրագրի մասնակից՝ աշխատում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վաչությունում՝ որպես գրահրատարակչության փորձագետ:
*Քնարիկ Քյուրքչյանը եղել է «իԳործ» ծրագրի մասնագետ մինչև 2021թ.-ի մարտի 31-ը: