Անահիտ Միքայելյան
Ողջու՜յն, ես՝ Անահիտ Միքայելյանս, եկել եմ Կիպրոսի Նիկոսիա քաղաքից, 35 տարեկան եմ: Միջնակարգ կրթությունս ստացել եմ Հայաստանում, այնուհետև կրթությունս շարունակելով Կիպրոսում՝ սովորել եմ Մելգոնեան կրթական հաստատությունում:
Բարձրագույն կրթություն ստացել եմ Կիպրոսի Եվրոպական համալսարանում (European University Cyprus)` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Հետագայում շարունակելով բարձրագույն կրթությունս՝ ստացել եմ համաշխարհային ճանաչում ունեցող ACCA (Association of Chartered Certified Accountants) որակավորում:
Ունեմ ավելի քան 10 տարվա պրոֆեսիոնալ աշխատանքային փորձ: Կարիերայիս ընթացքում աշխատել եմ տարբեր միջազգային կազմակերպություններում սկզբնական շրջանում որպես աուդիտի ավագ մասնագետ, հետագայում փոխելով աշխատանքի ոլորտը՝ զբաղեցրել եմ ֆինանսական գծով տնօրենի պաշտոն, որի ընթացում զբաղվել եմ թե՛ կազմակերպության ֆինանսական միջոցների կառավարմամբ, թե՛ կազմակերպության ընդհանուր գործունեության և ՛ անձնակազմի կառավարմամբ: Զուգահեռաբար դասախոսել եմ University of Central Lancashire – Cyprus համալսարանում:
Ներկայումս «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
2020 թվականին COVID-19 համաճարակի արդյունքում ստեղծված լոքդաունի և 2020 թվականին Արցախում ծավալված պատերազմի ընթացքում ներգրավված եմ եղել մի շարք կամավորական ծրագրերում, նաև հանդիսանում եմ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության ակտիվ անդամ:
*Անահիտ Միքայելյանը եղել է «իԳործ» ծրագրի մասնագետ մինչև 2021թ.-ի նոյեմբերի 30-ը: