Իրինա Գալստյան
Իրինա Գալստյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։
1998 թվականից բնակվում է Ֆրանսիայում, որտեղ տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել համայնքային և կրթական գործունեության մեջ։
Ֆրանսիայում Իրինան աշխատել է Հայ մշակույթի տանը՝ մասնակցելով բազմաբովանդակ մշակութային և կրթական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստելով հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և հանրայնացմանը։ Նա նաև դասավանդել է Մարսելի Աբովյան վարժարանում՝ փոխանցելով հայոց լեզվի ու մշակույթի հանդեպ իր գիտելիքներն ու սերը նոր սերունդներին։
«իԳործ» ծրագրի շրջանակներում Իրինա Գալստյանն աշխատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում։