Սերգեյ Ախլեբինին
Սերգեյ Ախլեբինինը ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Ավարտել է.Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ակադեմիան՝ տնտեսագետ-մաթեմատիկոս մասնագիտությամբ։ Անցել է պարտադիր զինվորական ծառայություն Ռուսաստանի ՆԳՆ Ներքին զորքերի գլխավոր հրամանատարությունում, որտեղ պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների կրծքանշաններով։
Սերգեյի մասնագիտական գործունեությունը սկսվել է Ռուսաստանի Բանկում՝ Դրամավարկային քաղաքականության վարչությունում, որտեղ զբաղվել է բազային տոկոսադրույքների որոշումների հիմնավորմամբ և մակրոտնտեսական կանխատեսումներով։ Հետագայում աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում՝ վերազգային մակարդակով իրականացնելով մակրոտնտեսական կանխատեսումներ և ԵԱՏՄ անդամ պետություններում անցկացնելով մաթեմատիկական կանխատեսման համալիր աշխատանքի որակավորման դասընթացներ։
Հայաստան տեղափոխվելուց հետո Սերգեյը դարձել է «Գրին Գրին» կամավորական նախաձեռնության ղեկավարներից մեկը, որն իր շրջանակներում հիմնադրել է Հայաստանում առաջին Էկոկենտրոնը։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում։